«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Վիլֆրիդ Զախան խոստովանել է, որ ինքը «Արսենալի» մեծ երկրպագու է:
Ինչպես հայտնի է, «կարմիր ստանաները» դեռ հունվարին ձեռք բերեցին 20-ամյա վինգերի տրանսֆերային իրավունքները, ով մրցաշրջանի մնացած հատվածը վարձավճարով հանդես եկավ «Կրիստալ Փելեսում»: Շուտով Զախան կմիանա իր նոր թիմին, որն արդեն 20-րդ անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն:
-Երբ ես մտածում էի, թե ուր տեղափոխվեմ, իմ մտքում միայն «Արսենալն» էր:
Ես մշտապես երկրպագել եմ «Արսենալին»: Ես չէի պատկերացնում, որ «Յունայթեդը» կպայքարի ինձ համար, սակայն դա եղավ: «Արսենալը» լավ ակումբ է, իսկ «Յունայթեդը» լավագույններից է աշխարհում:
Ես անհանգստանում և հպարտանում եմ: Չեմ կարող սպասել: Չգիտեմ, թե ինչ եմ զգում, երբ մտնում եմ «Յունայթեդի» մարզաբազա,- The Sun-ին տված հարցազրույցում ասել է Զախան: