Հարձակվող Ֆերնանդո Տորրեսը հայտնել է, որ ցանկանում է մնալ «Չելսիում» և աշխատել առնվազն մինչև պայմանագրի լրանալը:
Ֆուտբոլիստը «Սթեմֆորդ Բրիջ» է տեղափոխվել 2011 թվականի հունվարին «Լիվերպուլից» 50 մլն ֆունտով: Մինչ այսօր Տորրեսը միայն հիասթափեցրել է «ազնվականների» երկրպագուներին:
-Ես դեռ շատ բան պետք է տամ այս ակումբին: Ես ունեմ երեք տարվա պայմանագիր, հետևաբար ակնկալում եմ մնալ այստեղ առնվազն երեք տարի:
Անցած մրցաշրջանում մենք հաղթեցինք Չեմպիոնների Լիգայում: Հույս ունեմ, որ այս տարի էլ կհաղթենք Եվրոպա Լիգայում: Սա մեր նպատակն է, ինչպես նաև տեղը Պրեմիեր Լիգայի լավագույն քառյակում: Ցանկանում ենք հաջորդ մրցաշրջանում վերադառնալ Չեմպիոնների Լիգա և շարունակել տիտղոսներ նվաճել:
Կարծում եմ, որ մենք հիանալի թիմ ունենք, երիտասարդ թիմ, որից կարելի է ինչ-որ բան կառուցել: Վստահ ենք, որ հիանալի թիմ ունենք և ցանկանում ենք դա ապացուցել բոլորին: Ես ցանկանում եմ լինել այս ամենի մի մասնիկը,- հայտնել է Տորրեսը «Բազելի» հետ խաղից առաջ կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Sky Sports