Ինչպես հաղորդում է The Guardian պարբերականը, «Չելսիի» ավագ Ջոն Թերրին պատրաստ է վերադառնալ Անգլիայի հավաքական:
Ընթացիկ մրցաշրջանում Մոլդովայի հետ խաղը Թերրիի համար 78-րդն էր, որից հետո Ջոնը հայտարարեց միջազգային ասպարեզում կարիերան ավարտելու մասին: Սակայն «ՔՊՌ»-ի պաշտպան Անտոն Ֆերդինանդի որակազրկման պատճառով Թերրին կարող է նորից հագնել հավաքականի մարզաշապիկը:
Բացի դա, հաջորդ շաբաթ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի ղեկավարությունից կհեռանա Դևիդ Բերնիստեյնը, ում հետ ոչ վաղ անցյալում Թերրին կոնֆլիկտ էր ունեցել: Դևիդի հեռացումը, ում պատճառով Թերրին հավաքականում զրկվեց ավագի թևկապից, իսկ այնուհետև որոշեց ավարտել ելույթները, կարող է ստիպել Ջոնին՝ վերադառնալ Ռոյ Հոջսոնի թիմ:
Աղբյուրի հաղորդմամբ, Թերրիի վերադարձը կարող է տեղի ունենալ Իռլանդիայի հետ ընկերական խաղում, որը կկայանա մայիսի 29-ին՝ «Ուեմբլի» մարզադաշտում: