«Սուոնսիի» հետ հաղթական խաղից հետո (2:0) «Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հաճոյախոսել է կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդին:
Հիշեցնենք, որ այդ խաղում Լեմպարդը, փոխարինման դուրս գալով, ոչ միայն արդյունավետ փոխանցում կատարեց, այլև առաջին խաղակեսի վերջնամասում իրացրեց 11 մետրանոց հարվածը:
-Ֆրենկը հրաշալի խաղացող է: Իսկապես ուրախ եմ, որ նա հերթական գնդակը խփեց: Հույս ունեմ, որ մինչև մրցաշրջանի ավարտը նա կկարողանա ևս 5 գնդակ խփել: Այդ դեպքում նա ավելի կերջանկանա, մենք նույնպես:
Նա շատ կարևոր է մեզ համար: Ֆրենկը հիանալի պրոֆեսիոնալ է, ով կենտրոնացած է իր աշխատանքի վրա: Ակնհայտ է, որ նա կցանկանար ավելի շատ խաղալ, սակայն նա հասկանում է, թե թիմում ինչն է առաջնային: Այնպես որ նրա հետ կապված ամեն ինչ նորմալ է,- հայտնել է մասնագետը: Goal