Գերմանական «Համբուրգի» ղեկավարությունը հերքել է լուրերն այն մասին, թե «Արսենալն» առաջարկ է արել դարպասապահ Ռենե Ադլերի վերաբերյալ:
«Զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը դժգոհ է Վեյցեխ Շեսնիից: Այդ իսկ պատճառով շշուկներ են պտտվում, որ ակումբը հետաքրքրվում է տարբեր դարպասապահների ծառայություններով: Մասնավորապես, մամուլն առաջարկել է, որ «Արսենալը» ցանկանում է ուժեղացնել այդ դիրքը Ադլերի օգնությամբ:
Մինչդեռ այսօր «Համբուրգի» գործադիր տնօրեն Ֆրանկ Արնեսենը հայտնեց, որ այդ հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում:
-Ակնհայտ է, որ «Արսենալը» նոր դարպասապահ է փնտրում: Այնուամենայնիվ, ոչ մեկն այդ ակումբից մեզ հետ կապ չի հաստատել,- ասել է Արնեսենը:
Անձամբ Ադլերը, ով ձմռանը դարձավ 28 տարեկան, հայտնել է, որ շոյված է «Արսենալի» նման ակումբի հետաքրքրությունից:
-Ես պայմանագիր ունեմ «Համբուրգի» հետ, սակայն ցանկացած խաղացողի համար պատիվ է, երբ քեզ կապում են նման ակումբի հետ: Վստահ եմ, որ դա ինձ ավելի մոտիվացիա կհաղորդի,- ասել է դարպասապահը: Bild