Գերմանական Allianz ապահովագրական ընկերությունը հաջորդ մրցաշրջանից կարող է դառնալ «Չելսիի» նոր տիտղոսային հովանավորը:
«Չելսիի» մարզաշապիկներին ներկայումս պատկերված է հեռահաղորդակցական հսկայի՝ Three-ի տարբերանշանը, սակայն ամիսներ առաջ հայտնի է դարձել, որ գործարքը, որն ավարտվում է մրցաշրջանի վերջում, չի երկարաձգվի:
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, «Չելսին» բանակցություններ է վարում մի քանի ընկերությունների հետ, այդ թվում՝ Allianz-ի հետ, և հույս ունի առաջիկա վեց շաբաթվա ընթացքում պայմանագիր կնքի նոր տիտղոսային հովանավորի հետ:
Three-ի ընթացիկ եռամյա գործարքը գնահատվում է տարեկան 40 մլն ֆունտ ստեռլինգ: «Չելսին» վստահ է, որ նոր գործարքն ավելի շահավետ կլինի, չնայած այն հանգամանքին, որ ակումբը 2023/24 մրցաշրջանի Չեմպիոնների լիգային չի մասնակցի։