Ինչպես հաղորդում է գերմանական Bild պարբերականը, Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մերժել է «Լիվերպուլի» առաջարկը և որոշել է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»:
Հաղորդվում է, որ Մխիթարյանի միջոցով «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ցանկանում է լրացնել Մարիո Գյոտցեի կորուստը, ով 37 մլն եվրոյով տեղափոխվեց «Բավարիա»:
«Բորուսիայի» նախագահն արդեն մեկնել է Դոնեցկ, որպեսզի վերջնական համաձայնեցնի տրանսֆերային արժեքը: Հիշեցնենք, որ ուկրաինական ակումբը Հենրիխի համար պահանջում է 24 մլն եվրո (20.7 մլն ֆունտ):
Գերմանական ակումբի ղեկավարության Դոնեցկ մեկնելու մասին լուրը հաստատում է նաև Sky Germany-ն: