«Տոտտենհեմի» առաջատար Գարեթ Բեյլը հայտնել է, որ նա իր խաղով չի կրկնօրինակում Մադրիդի «Ռեալի» աստղ Կրիշտիանու Ռոնալդույին, սակայն համեմատությունը իրեն հաճելի է:
«Լիվերպուլի» կիսապաշտպան Լուկաս Լեյվան հուսով է, որ իր թիմակից Լուիս Սուարեսը կճանաչվի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը:
«Նյուքասլի» դարպասապահ Թիմ Կրուլը կոճի վնասվածքի պատճառով կբացակայի մեկ ամիս: Այդ վնասվածքը Կրուլը ստացել էր մեկ շաբաթ առաջ՝ Խարկովի «Մետալիստի» հետ խաղում:
Բուքմեյքերները «Չելսիի» հաջորդ մարզչի ամենահավանական թեկնածու են համարում Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոին:
«Արսենալի» պաշտպան Բակարի Սանյան չի կարողանալու օգնել իր թիմին Պրեմիեր Լիգայի 28-րդ տուրում կայանալիք «Տոտտենհեմի» հետ խաղի ժամանակ:
«Վեստ Բրոմվիչի» դարպասապահ Բեն Ֆոսթերը հնարավոր է վերսկսի կարիերան Անգլիայի ազգային հավաքականում երկու տարվա ընդմիջումից հետո:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը աշխատանքից չի ազատվելու այն սուր հայտարարությունների համար, որն արել էր մամլո ասուլիսի ժամանակ՝ Անգլիայի գավաթի «Միդլսբրոյի» հետ կայացած խաղից հետո (0:2):
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը խոստովանել է, որ վինգեր Ռահիմ Ստերլինգը հոգնել է ֆիզիկապես և հոգեպես:
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է, որ հուլիսին Սէր Ալեքս Ֆերգյուսոնի թիմը մեկնելու է Բանգկոկ, որտեղ ընկերական հանդիպում է անցկացնելու:
«Տոտտենհեմի» առաջատար Գարեթ Բեյլը խոստովանել է, որ շատ է ցանկանում հաղթել «Արսենալին»: