«Լիվերպուլի» կիսապաշտպան Կյորտիս Ջոնսը նոր պայմանագիր է կնքել իր ակումբի հետ, որը նախատեսված է մինչև 2027 թվականը:
Մեծ Բրիտանիան և Իռլանդիան համատեղ հայտ են ներկայացրել Եվրո-2028-ն ընդունելու համար։
«Արսենալի» կիսապաշտպան Էմիլ Սմիթ Ռոուն հույս ունի հունվարի սկզբին վերադառնալ:
«Արսենալը» պետք է ծախսի 100 միլիոն եվրո՝ հունվարին «Շախտյորի» վինգեր Միխայիլ Մուդրիկին ձեռք բերելու համար:
«Մանչեսթեր Յունայթեդը» հանել է «Օլդ Թրաֆորդի» մոտ տեղադրված հսկա պաստառը, որի վրա պատկերված է Կրիշտիանու Ռոնալդուն:
«Վեստ Հեմի» կիսապաշտպան Դեքլան Ռայսը կատակել է, որ դատարկ պայուսակ է տանում Քաթար՝ աշխարհի առաջնության գավաթը տուն բերելու համար։
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է վերադառնալ «Սաութհեմպտոն»:
«Չելսիի» դարպասապահ Էդուար Մենդին մտածում է ակումբից հեռանալու մասին՝ մեկնարկային կազմում տեղը կորցնելուց հետո։
Ռոնալդույի տված սկանդալային հարցազրույցից հետո՝ իր ճակատագիրը «Մանչեսթեր Յունայթեդում» կախված է Ջոել Գլեյզերից։
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին «ապշել է» Կրիշտիանու Ռոնալդուի քննադատությունից: