Երեկ Սլովակիայի դեմ խաղում Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Դելե Ալին միջնամատը ցույց տվեց։ Բոլորը կարծում էին, թե մրցավարին, սակայն պարզվեց՝ իր թիմակից Քայլ Ուոլկերին։
«Արսենալի» գործադիր տնօրեն Իվան Գազիդիսը կարծում է, որ իր ակումբը շատ լավ է աշխատել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
www.premierleague.am կայքը երրորդ տարին անընդմեջ լիգա է բացում Fantasy Premier League առաջնությունում, որի հաղթողը որպես նվեր ստանում է Պրեմիեր Լիգայի իր նախընտրած ֆուտբոլիստի մարզաշապիկը՝ Անգլիայում ակումբի պաշտոնական խանութից։
Օնլայն թարմացումներով կներկայացնենք Պրեմիեր Լիգայի տրանսֆերային պատուհանի վերջին ժամերի իրադարձությունները։
«Տոտտենհեմը» պաշտոնապես հայտնեց ՊՍԺ֊ի աջ պաշտպան Սերժ Օրիեին գնելու մասին։ Գործարքն արժեցել է 23 մլն ֆունտ։
«Լիվերպուլն» այսօր ավարտին կհասցնի «Արսենալի» և Անգլիայի հավաքականի կենտրոնական կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենի տրանսֆերը։ Սպասվում է, որ պաշտոնական հայտարարությունը կլինի երեկոյան։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրում խփված լավագույն գոլերը.
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ռուսական «НТВ Футбол» հեռուստաալիքի «Английский акцент» հաղորդաշարի հերթական թողարկումը, որում անդրադարձ է արվում Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրին:
Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր «Բերնլիին», որի հետ միավոր կիսեց։
Պրեմիեր Լիգայի 3֊րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդ» մարզադաշտում, ուր «Լիվերպուլը» հյուրընկալել էր «Արսենալին»։