«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը հայտնել է, որ միայն իր շնորհիվ «Լիվերպուլը» նախորդ մրցաշրջանում կարողացավ զգալ Պրեմիեր Լիգայի չեմպիոնական պայքարը:
«Արսենալի» կիսապաշտպան Ջեկ Ուիլշերը խոստովանել է, որ վնասվածքի պատճառով Մեսութ Օզիլի կորուստը լուրջ ազդեցություն չի ունենա իրենց թիմի խաղի վրա:
«Վեստ Հեմ Յունայթեդը» սպասում է նոյեմբերին իր հարձակվող Էնդի Քերոլի վերադարձին:
«Միլանի» սեփականատեր Սիլվիո Բերլուսկոնին հայտնել է, որ ուրախացավ, երբ իրեն հաջողվեց Մարիո Բալոտելլիին վաճառել «Լիվերպուլին»:
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է 30 մլն ֆունտ արժողությամբ նոր պայմանագիր առաջարկել իր դարպասապահ Դավիդ Դե Խեային:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Դևիդ Մոյեսը կարող է գլխավորել իտալական «Ինտերը»:
«Արսենալի» վինգեր Թեո Ուոլկոտը վերջնականապես լուծել է առողջական խնդիրները և վերադարձել է ամբողջական ծրագրով մարզումներին:
«Նյու-Յորք Սիթիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիում», ճանաչվել է «քաղաքայինների» սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
«Լիվերպուլի» հարձակվող Մարիո Բալոտելլին երկրպագուներին համբերության կոչ է արել՝ հայտնելով, որ շուտով նա ցույց կտա իր տաղանդը։
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոստովանել է, որ իր կարիերայում երկու անգամ առաջարկություն է ստացել ՊՍԺ-ից։