«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է, որ հաջողվել է համաձայնության գալ «Չելսիի» կիսապաշտպան Խուան Մատայի տեղափոխության հարցում: Գործարքը գնահատվում է 37 մլն ֆունտ:
«Մոնակոյի» հարձակվող Լասինա Տրաորեն մրցաշրջանի մնացած հատվածը վարձավճարով կանցկացնի «Էվերթոնում»: Այս մասին հաղորդում է մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը:
«Լիվերպուլի» նախկին հարձակվող Ջոն Բարնսը կարծում է, որ Լուիս Սուարեսը դեռ բավական ճանապարհ ունի անցնելու, որպեսզի դառնա ակումբի լեգենդը:
«Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսը ոտքի կապանի վնասվածքի պատճառով մեկ ամիս չի կարողանա դաշտ դուրս գալ:
Շինջի Կագավայի գործակալը հերքել է այն լուրերն, ըստ որոնց Խուան Մատայի՝ «Օլդ Թրաֆորդ» տեղափոխության պատճառով ճապոնացի կիսապաշտպանը կլքի «Մանչեսթեր Յունայթեդը»:
Ինչպես հայտում է Daily Mail-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մայքլ Կարրիկը ոտնաթաթի վնասվածքի պատճառով երեք շաբաթով շարքից դուրս է եկել:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Անգլիայի Պրեմիեր Լիգայի մասին ռուսական «НТВ Футбол» հեռուստաալիքի «Мир Английской Премьер-Лиги» հաղորդաշարի հերթական թողարկումը․
«Տոտտենհեմի» ֆուտբոլիստներ Յունես Կաբուլը, Յան Վերտոնգենը, Պաուլինյոն և Սանդրոն լուծել են իրենց առողջական խնդիրները և այժմ պատրաստ են օգնել առաջին թիմին:
Մայքլ Կարրիկի վնասվածքը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսին ստիպել է մտածել Խավիեր Էրնանդեսին «Ինտերի» կիսապաշտպան Ֆրեդի Գուարինի հետ փոխանակելու մասին:
«Չելսիի» կիսապաշտպան Մայքլ Էսսիենի գործակալն իր հաճախորդի՝ «Սան Սիրո» տեղափոխության համար հանդիպել է «Միլանի» ղեկավարներին: