Այսօր Անգլիայի ազգային հավաքականն ընկերական խաղում ուժերը չափեց Շոտլանդիայի ընտրանու հետ:
Պրեմիեր Լիգայի նորեկ «Հալլ Սիթին» պաշտոնապես հայտնել է «Տոտտենհեմի» կիսապաշտպաններ Թոմ Հադլսթոունի և Ջեյք Լիվերմորի ձեռքբերման մասին:
«Սուոնսիի» առաջատար Ջոնաթան Դե Գուզմանը վնասվածքի պատճառով բաց կթողնի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Պրեմեիր Լիգայի առաջին տուրի խաղը:
Անգլիայի հավաքականի և «Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը հայտնել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիի մոտ միակ բանը, որ փոխվել է, դա նրա սանրվածքն է:
Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը հայտնել է, որ այս ամառ չի հեռանա «Լիվերպուլից»:
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մայքլ Կարրիկն աչքի վարակման պատճառով չի մասնակցի Անգլիայի հավաքականի խաղին:
Ըստ Transfermarkt մասնագիտացված ֆուտբոլային կայքի, Պրեմիեր Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստը «Տոտտենհեմի» ուելսցի վինգեր Գարեթ Բեյլն է, ում տրանսֆերային արժեքը կայքը գնահատում է 44 մլն ֆունտ:
«Ստոկ Սիթիի» հարձակվող Կամերոն Ջերոմը բուքմեյքերական գրասենյակում խաղադրույք կատարելու համար տուգանվել է 50 հզր ֆունտի չափով:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «Տոտտենհեմը» հետաքրքրվում է «Բարսելոնայի» պաշտպան Մարկ Բարտրայով:
Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հարձակվող Էդին Ջեկոն հայտնել է, որ ողջունում է Ստեֆան Յովետիչի ժամանումը «Մանչեսթեր Սիթի»: