«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է վաճառել փլեյմեյքեր Ջեկ Գրիլիշին, եթե դա կօգնի ակումբին ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին:
«Տոտտենհեմը» շարունակում է հետաքրքրվել «Վուլվերհեմպտոնի» վինգեր Ադամա Տրաորեն ձմեռային տրանսֆերային պատուհանից առաջ:
«Արսենալի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Բրազիլիայի հավաքականի մնացած հանդիպումները Քաթարում ընթացող աշխարհի առաջնությունում և մոտ մեկ ամիս բաց կթողնի ծնկի վնասվածքի պատճառով:
«Միլանը» հետաքրքրված է «Լիվերպուլի» կիսապաշտպաններ Նաբի Կեյտայի և Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենի ծառայություններով:
«Չելսիի» վնասվածք ստացած պաշտպաններ Բեն Չիլուելն ու Ռիս Ջեյմսը պատրաստ կլինեն իրենց թիմի առաջին խաղին Քաթարում ընթացող աշխարհի առաջնությունից հետո։
«Տոտտենհեմի» գործադիր տնօրեն Ֆաբիո Պարատիչիին սպառնում է ձերբակալություն իր հայրենիք՝ Իտալիայում՝ «Յուվենտուսի» սկանդալի պատճառով:
Պրեմիեր լիգայի լեգենդներ Վենսան Կոմպանին և Թիերի Անրին հավակնում են Բելգիայի հավաքականի գլխավոր մարզչի թափուր պաշտոնին։
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոստովանել է, որ Անգլիայի, այսպես կոչված, «ոսկե սերնդի» երեք կիսապաշտպաններից նախընտրում է Փոլ Սքոուլզին։
«Մանչեսթեր Յունայթեդին» սպառնում է «ՊՍԺ»-ի և Մյունխենի «Բավարիայի» մրցակցությունը «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաո Ֆելիքսի համար:
«Լեսթերի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնի տեղափոխությունը «Նյուքասլ Յունայթեդ» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «շատ քիչ հավանական է»: