Նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ «Մանչեսթեր Յունայթեդը» հայտնել է իր ֆուտբոլիստների խաղային համարները, և հայտնի 11 համարը բաժին է հասել կիսապաշտպան Ադնան Յանուզային:
«Էվերթոնը» պաշտոնապես ավարտին է հասցրել «Չելսիի» վինգեր Քրիստիան Ատսուի մեկ տարով վարձակալությունը:
«Տոտտենհեմը» պաշտոնապես հայտնել է «Սիեթլ Սաունդերսի» և ԱՄՆ-ի ազգային հավաքականի աջ պաշտպան Դեանդրե Յեդլինին գնելու մասին: Գործարքի արժեքը կազմել է 2-2,4 մլն ֆունտ:
«Մանչեսթեր Սիթին» շարունակում է երկարաձգել իր ֆուտբոլիստների պայմանագրերը: Այս անգամ նոր պայմանագիր է ստորագրել թիմի ավագ Վենսան Կոմպանին:
«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Կոլո Տուրեն մերժել է «Տրաբզոնսպոր» տեղափոխվելու առաջարկը և որոշել է մնալ «Էնֆիլդում»:
«Տոտտենհեմը» պատրաստ է առաջարկություններ լսել միանգամից 11 ֆուտբոլիստների համար: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
Ուեյն Ռունին նշանակվել է «Մանչեսթեր Յունայթեդի» նոր ավագ: Թիմի երկրորդ ավագն է Դարրեն Ֆլետչերը:
«Մանչեսթեր Յունայթեդն» երեկ ընկերական խաղում ուժերը չափեց «Վալենսիայի» հետ:
«Չելսին» երեկ ընկերական խաղում ուժերը չափեց «Ռեալ Սոսյեդադի» հետ: «Ազնվականները» մինչմրցաշրջանային վերջին խաղում 2:0 հաշվով հաղթանակ տարան:
«Մանչեսթեր Սիթիի» փլեյմեյքեր Դավիդ Սիլվան ակումբի հետ նոր՝ հինգ տարվա պայմանագիր է ստորագրել: Այս մասին հաղորդում է մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքը: