«Վեստ Բրոմվիչը» մեկ տարով վարձակալել է «Մարսելի» կիսապաշտպան Մորգան Ամալֆիտանոյին: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ինչպես և սպասվում էր, «Լիվերպուլը» հաստատել է «Չելսիի» եզրային կիսապաշտպան Վիկտոր Մոզեսի մեկ տարով վարձակալությունը:
«Լիվերպուլը» պաշտոնապես հայտնել է պաշտպաններ Մամադու Սակոյին` «ՊՍԺ»-ից և Տյագո Իլորիին` «Սպորտինգից» ձեռք բերելու մասին:
«Վեստ Հեմի» եզրային կիսապաշտպան Ստյուարտ Դաունինգը ոտքի վնասվածքի պատճառով երեք շաբաթ բաց կթողնի: Այս մասին հայտնում է The Independent-ը:
Ինչպես հայտնում է BBC-ն, «Սանդերլենդը» պատրաստվում է վարձակալել «Լիվերպուլի» հարձակվող Ֆաբիո Բորինիին:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, «Արսենալի» ուշադրության կենտրոնում է հայտնվել «Չելսիի» հարձակվող Դեմբա Բան:
«Ստոկ Սիթին» պաշտոնապես հայտնել է Բրեմենի «Վերդերի» վինգեր Մարկո Արնաուտովիչի ձեռքբերման մասին: Գործարքն արժեցել է 2 մլն ֆունտ:
«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտնել է Մադրիդի «Ատլետիկոյի» կենտրոնական պաշտպան Մարտին Դեմիկելիսի ձեռքբերման մասին:
«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը խոստովանել է, որ շատ գոհ է «Արսենալի» դեմ իր թիմի ցուցադրած խաղից:
«Ռեալ Մադրիդը» պաշտոնապես հայտնել է «Տոտտենհեմի» վինգեր Գարեթ Բեյլի տեղափոխության մասին: