• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վիլաշ-Բոաշը գոհ է «Տոտտենհեմի» խաղից

Անդրե Վիլաշ-Բոաշ«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը խոստովանել է, որ շատ գոհ է «Արսենալի» դեմ իր թիմի ցուցադրած խաղից:

Առաջին խաղակեսի միջնամասում ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուի խփած գոլը որոշեց հյուսիսլոնդոնյան դերբիի ելքն ի օգուտ «զինագործների»` 1:0: Սակայն Վիլաշ-Բոաշը չի անհանգստանում դրա համար:

-Շատ լարված հանդիպում ստացվեց: Երկու թիմերն էլ շատ հնարավորություններ ունեին: Երկրորդ կեսում ամեն ինչ կարող էր փոխվել: Նրանք խաղն ավարտեցին չորս եզրային պաշտպաններով, և դա խոսում է այն մասին, որ մենք առավելություն ունեինք:

Իրենց ոգեշնչված խաղով մեր ֆուտբոլիստները ցույց տվեցին, որ հրաշալի տրամադրվածություն ունեն: Մենք ժամանակ չունեինք, որպեսզի միմյանց սովորեինք: Մենք խաղացել ենք չորեքշաբթի և արդեն այսօր: Ներկա պահին մեզ ժամանակը չի բավականացնում, որպեսզի ամբողջությամբ խաղի մեջ մտնենք,- Վիլաշ-Բոաշի խոսքերն է մեջբերում BBC-ն:

Հետաքրքիր փաստեր