«Նյուքասլը» շաբաթ օրը կխաղա առանց Յոհան Կաբայեի, որը դեռ ապաքինվում է: Այս պահին «կաչաղակները» ծանր դրության մեջ են:
«Լիվերպուլը» պատրաստ է հրաժարվել Թոմ Ինսին ձեռք բերելու գաղափարից: Այս մասին հայտնում է The Telegraph պարբերականը:
«Ստոկ Սիթիի հարձակվող Մայքլ Օուենը ստիպված է եղել ներողություն խնդրել «Բրեդֆորդի» երկրպագուներից, քանի որ թվիթերյան իր էջում սխալ կարծիք էր հայտնել երեկ կայացած «Բրեդֆորդ»-«Աստոն Վիլլա» խաղի մասին:
«Տոտտենհեմը» հրաժարվել է ձեռք բերել «Կրիստալ Փելեսի» վինգեր Վիլֆրիդ Զախային: Փոխարենը լոնդոնցիները պատրաստվում են պաշտոնական առաջարկ անել բրազիլական «Ինտերնասիոնալին»՝ թիմի հարձակվող Լեանդրո Դամիաոյի տրանսֆերը ձեռք բերելու համար:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտնել է, որ չպետք է ողբերգություն սարքել վետերանների հեռանալուց, քանի որ դա ֆուտբոլի մի մասն է:
«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը հայտնել է, որ «Արսենալը» պետք է հրաժարվի իսպանացի հարձակվող Դավիդ Վիլյաին ձեռք բերելու ցանկությունից:
«Վեստ Բրոմվիչի» կիսապաշտպան Զոլտան Գերան ծանր վնասվածքի պատճառով բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը:
Լիգայի գավաթի առաջին կիսաեզրափակչում Անգլիայի չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Բրեդֆորդը» ևս մեկ սենսացիա մատուցեց՝ հաղթելով «Աստոն Վիլլային» 3:1 հաշվով:
«Սուոնսիի» դարպասապահ Միխել Վորմը հայտարարել է, որ Լիգայի գավաթի կիսաեզրափակչում պայքարելու են «Չելսիի» դեմ:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիին անհանգստացնում են կիսապաշտպան Ջեք Ռոդվելի մշտական վնասվածքները: