• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մանչինիին անհանգստացնում է Ռոդվելի վնասվածքները

Ջեք Ռոդվել«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիին անհանգստացնում են կիսապաշտպան Ջեք Ռոդվելի մշտական վնասվածքները:

Ռոդվելը ամռանն է 12 մլն ֆունտով «Էվերթոնից» տեղափոխվել «Սիթի», սակայն այս ընթացքում արդեն հասցրել է երկու վնասվածք ստանալ: Վերջին անգամ Ջեքը «Սիթիի» կազմում խաղացել է հոկտեմբերի 6-ին, երբ փոխարինման դուրս եկավ «Սանդերլենդի» դեմ խաղում:

Մանչինիին այս իրավիճակը շատ է անհանգստացնում:

-Նրա վիճակը բարելավվում է, և մենք հույս ունենք` մի քանի շաբաթից նա կսկսի մարզվել ընդհանուր թիմի հետ: Սակայն դրա համար դեռ շուտ է:

Երբ մենք նրան գնեցինք, նա լավ և թանկ ֆուտբոլիստ էր մեզ համար: Իսկ հետո սկսեցին այս դեպքերը: Բայց մենք հույս ունենք, որ իրավիճակը դեպի լավը կփոխվի: Ջեքը երիտասարդ է և ունի հատկանիշներ, որոնցով կարող է լավ կարիերա ստեղծել,- ասել է Մանչինին: The Guardian