«Լիդսը» հաղթեց «Յուվենտուսի» և ԱՄՆ-ի հավաքականի կիսապաշտպան Ուեսթոն Մաքքենիի համար մղվող պայքարում։
«Չելսիի» եզրային պաշտպաններ Ռիս Ջեյմսը և Բեն Չիլուելը կարող են խաղադաշտ վերադառնալ հաջորդ ուրբաթ «Ֆուլհեմի» դեմ Պրեմիեր լիգայի հանդիպմանը:
«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեյդոն Սանչոն կվերադառնա խաղադաշտ շաբաթ օրը «Ռեդինգի» դեմ Անգլիայի գավաթի խաղում:
«Արսենալի» կիսապաշտպան Թոմաս Պարտին Անգլիայի գավաթի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից հետո ուղարկվել է ՄՌՏ հետազոտության:
«Նյուքասլի» պաշտպան Կիրան Թրիպերն երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ մինչև 2025 թվականը։
«Չելսին» համաձայնության է եկել «Լիոնի» աջ պաշտպան Մալո Գուստոյին ձեռք բերելու հարցում:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ասել է, որ իրեն չպետք է դիտարկել որպես «Մանչեսթեր Սիթիի» Խոսեպ Գվարդիոլայի կրկնօրինակ:
«Արսենալը» չորսուկես տարվա պայմանագիր է կնքել իր հարձակվող Գաբրիել Մարտինելիի հետ։
«Բորնմուտը» հայտարարել է «Բրիստոլ Սիթիի» և Գանայի հավաքականի հարձակվող Անտուան Սեմենյոյի հետ պայմանագիր կնքելու մասին։
«Էվերթոնն» ընդունել է «Նյուքասլի» առաջարկը հարձակվող Էնթոնի Գորդոնի տրանսֆերի համար: