«Նորվիչը» պաշտոնապես հայտնել է «Բլեքբեռնի» և Շվեդիայի ազգային հավաքականի 25-ամյա պաշտպան Մարտին Օլսոնի ձեռքբերման մասին: Գործարքն արժեցել է 2.5 մլն ֆունտ:
«Սանդերլենդը» պաշտոնապես հայտնել է «Հավրի» կիսապաշտպան Էլ-Հաջի Բայի տեղափոխության մասին:
Համաձայն Sky Sports-ի, «Սելթիկի» կիսապաշտպան Վիկտոր Վանյաման 48 ժամվա ընթացքում կավարտի իր տեղափոխությունը «Սաութհեմպտոն»:
Նեմանյա Վիդիչը, Քրիս Սմոլլինգը, Էշլի Յանգը և Նանին բաց կթողնեն «Մանչեսթեր Յունայթեդի» նախամրցաշրջանային շրջագայությունն Ասիա և Ավստրալիա:
«Մանչեսթեր Սիթին» ավելի է մոտեցել «Սևիլիայի» հարձակվող Ալվարո Նեգրեդոյին ձեռք բերելուն, այն բանից հետո, երբ անդալուզյան ակումբն իր առաջատար հարձակվողին փոխարինող է գտել:
«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը խոստովանել է, որ այս ամառ մերժել է մի քանի «մեծ ակումբների» առաջարկներ, որպեսզի մնա «Լիբերթիում»:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հավատացրել է երկրպագուներին, որ իր ակումբը շարունակում է ակտիվ աշխատանք կատարել տրանսֆերային շուկայում:
Համաձայն Daily Mirror-ի, «Սուոնսին» ցանկանում է ձեռք բերել «Քուինս Պարկ Ռեյնջերսի» կիսապաշտպան Էստեբան Գրաներոյին:
«Մանչեսթեր Սիթիի» երիտասարդ պաշտպան Կարիմ Ռեկիկը վարձավճարով տեղափոխվել է հոլանդական «ՊՍՎ»:
«Արսենալը» պատրաստվում է 1.5 մլն ֆունտ առաջարկել «Քուինս Պարկ Ռեյնջերսի» և Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Ժուլիո Սեզարի համար: