«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտնել է, որ Ժոզե Մոուրինյոյի հավանական վերադարձը «Սթեմֆորդ Բրիջ» «իր գործը չի»:
«Քուինս Պարկ Ռեյնջերսի» նախագահ Թոնի Ֆերնանդեսը հայտնել է, որ կիսապաշտպան Ջո Բարթոնը ստիպված կլինի հանդես գալ Չեմպիոնշիփում, եթե «Մարսելը» չկարողանա գնել նրա տրանսֆերը:
«Նյուքասլը» լրջորեն հետաքրքրվում է «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյ Սպիրինգի ծառայություններով:
Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը մտածում է Բրազիլիայի և Իռլանդիայի հետ ընկերական հանդիպումներին թիմ վերադարձնել «Վեստ Հեմի» հարձակվող Էնդի Քերոլին:
«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը խոստովանել է, որ լսում է կնոջ խորհուրդները, որպեսզի փոխի իր կերպարը ֆուտբոլային դաշտում:
«Ռեալի» ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի՝ «Չելսի» տեղափոխվելու դեպքում «Սթեմֆորդ Բրիջ» կգա նաև նրա սան Խաբի Ալոնսոն:
«Ֆուլհեմի» 32-ամյա հարձակվող Դիմիտար Բերբատովը հայտնվել է Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» ուշադրության կենտրոնում:
«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Ջոլեոն Լեսկոտը պատրաստ է քննարկել «Էվերթոն» վերադառնալու տարբերակը, սակայն միայն այն դեպքում, եթե մերսիսայդցիների ղեկին մնա Դևիդ Մոյեսը:
«Լիվերպուլի» կիսապաշտպան Լուկաս Լեյվան դրական պահեր է տեսնում Լուիս Սուարեսի որակազրկման մեջ և կարծում է, որ իր թիմակիցը կվերադառնա ավելի ուժեղ, քան նախկինում է եղել:
«Չելսիի» ղեկավարությունը վերջնականապես որոշել է երկարաձգել պայմանագիրը Ֆրենկ Լեմպարդի հետ: