• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վիլաշ-Բոաշն ակնկալում է կազմն ուժեղացնելու համար գումար ստանալ

Անդրե Վիլաշ-Բոաշ«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշն ակնկալում է համապատասխան միջոցներ ստանալ ամառային տրանսֆերային պատուհանի համար:

Այս պահին Վիլաշ-Բոաշի թիմը մրցակցում է «Չելսիի» և «Արսենալի» հետ լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու համար: Արդեն այս չորեքշաթբի թիմը խաղալու է «ազնվականների» հետ, և այս խաղի արդյունքը կարող է ազդել լավագույն քառյակի դասավորության վրա:

-Այս պահին կարող ենք վերլուծել մեր ապագան միայն մեկ տեսանկյունից: Մեր նպատակը միշտ լինում է այն, որ ուժեղացնենք թիմը, և անել դա Չեմպիոնների Լիգայից ստացած գումարով ավելի հեշտ կլինի: Հակառակ դեպքում պետք է ավելի շատ ռիսկի դիմել:

Մինչդեռ մեր նպատակն է ամեն անգամ հասնել ավելիին, քան նախորդ մրցաշրջանում: Մենք պետք է միայն մեկ ուղղությամբ առաջ շարժվենք,- հայտնել է Վիլաշ-Բոաշը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր