«Չելսի» ֆուտբոլային ակումբը հիմնվել է Լոնդոնի Ֆուլհեմում 1905 թ-ին: Այժմ ակումբը հանդես է գալիս անգլիական Պրեմիեր Լիգայում: Իր պատմության մեծ մասն ակումբն անց է կացրել Անգլիայի բարձրագույն առաջնությունում: Ակումբի «տունը» համարվում է «Սթեմֆորդ Բրիջի» 41,874 տեղանոց մարզադաշտը, որտեղ թիմը խաղում է իր հիմնադրման օրվանից:
Ակումբն իր առաջին խոշոր հաջողությունն ունեցել է 1955թ-ին` հաղթելով Լիգայում: «Չելսին» 1960-ական, 1970-ական, 1990-ական և 2000-ականներին հաղթել է մի քանի առաջնություններում: 1996թ-ից ակումբի պատմության մեջ սկսվել է նրա ամենահաջողակ ժամանակահատվածը: Ընդհանուր առմամբ, լոնդոնյան թիմը հաղթել է Լիգայի 4 տիտղոս, Անգլիայի 7 Գավաթ, Լիգայի 4 Գավաթ և Անգլիայի 4 Սուպերգավաթ: Ակումբը հաջողություններ է ունեցել նաև մայրցամաքային մրցույթներում` հաղթելով 2 տիտղոս ՈւԵՖԱ-ի Գավաթակիրների Գավաթում, 1 տիտղոս ՈւԵՖԱ-ի Սուպեր Գավաթում և 1 տիտղոս ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայում: 2009-10 մրցաշրջանում թիմը հաղթեց իր առաջին դուբլը, իսկ 2012-ին դարձավ առաջին լոնդոնյան ակումբը, որը հաղթեց ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայում:
«Ազնվականների» համազգեստի գույներն են` արքայական կապույտ վերնաշապիկ ու շորտեր, սպիտակ գուլպաներ: Ակումբի լոգոն փոփոխվել է մի քանի անգամ` առավել արդիական դարձնելու միտումով: Ներկա լոգոն, որի վրա պատկերված է առյուծ` ձեռքին գավազան, ընդունվել է 1950-ականներին:
Ակումբը մարզադաշտ այցելողների միջին թվաքանակով հինգերորդն է անգլիական ֆուտբոլում: 2011-2012 մրցաշրջանի ժամանակ այցելուների միջին թիվը կազմում էր 41,478, որը թվով 6-րդ ամենաբարձր ցուցանիշն է Պրեմիեր Լիգայում:
2012-ի ապրիլին Ֆորբս ամսագրի կողմից ակումբը դասակարգվել է որպես աշխարհի 7-րդ ամենաարժեքավոր ֆուտբոլային ակումբը` £473 միլիոն ($761 միլիոն): 2003թ-ից «Չելսի» ակումբի սեփականատերն է ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը: