«Հալլ Սիթին» անգլիական պրոֆեսիոնալ ակումբ է, որը հիմնադրվել է 1904 թվականին Կինգստոն-ափոն-Հալլ քաղաքում։ 2007/2008 մրցաշրջանում ակումբն իր պատմության ընթացքում առաջին անգամ ստացվավ իրավունք մասնակցելու Պրեմիեր Լիգային` հաղթելով «Ուեմբլի» մարզադաշտում կայացած Չեմպիոնշիփի եզրափակչում: 2008/2009 մրցաշրջանում «Հալլ Սիթին» Պրեմիեր Լիգայի աղյուսակում 17-րդ տեղում հայտնվեց` խուսափելով Պրեմիեր Լիգան լքելուց: Նրանց ամենամեծ ձեռքբերումը գավաթի խաղարկություններում եղել է 1930 թվականին, երբ թիմը հայտնվել է Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում: 2012/2013 մրցաշրջանից հետո «Հալլ Սիթին» Չեմպիոնշիփում նվաճել է Պրեմիեր Լիգայի ուղեգիր:
«Հալլ Սիթին» իր սեփական հարկի տակ անցկացվող հանդիպումներն անցկացնում է «Կինգսոն Կոմյունիկեյշն» մարզադաշտում: Նրանք սովորաբար խաղում են սև և բաց շագանակագույն մարզահագուստով, հաճախ մարզաշապիկը գծերով ձևավորված, դրա համար էլ նրանց մականունը «վագրեր» է: Ակումբի խորհրդանիշը վագրն է: