• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Dubai International Capital-ը մտադիր է ձեռք բերել «Լիվերպուլը»՝ իր արժեքը գերազանցող գումարով

Դուբայի ներդրողները մտածում են «Լիվերպուլի» ձեռքբերման մասին 5 միլիարդ դոլարով (4,3 միլիարդ ֆունտ ստեռլինգ):

«Լիվերպուլը» 2010 թվականից պատկանում է ամերիկյան Fenway Sports Group ընկերությանը, և նախկինում բազմիցս լուրեր էին պտտվում, որ մերսիսայդյան ակումբը կարող է վաճառվել:

Այնուամենայնիվ, այս շաբաթ FSG-ն ինքը հաստատեց, որ «պատրաստ է դիտարկել նոր բաժնետերերի ներգրավումը», ինչը ընդունվեց որպես ազդանշան, որ «Լիվերպուլը» վաճառքի է հանվել:

Ըստ Arabian Business-ի՝ «Լիվերպուլը» կարող է ձեռք բերել Dubai International Capital ներդրումային հիմնադրամը, որը պատկանում է Դուբայի կառավարությանն ու այնտեղ իշխող ընտանիքին։

Հարկ է նշել, որ DIC-ը երկար ժամանակ հետաքրքրված է «Լիվերպուլով» և իր առաջին հայտը «կարմիրների» համար արել է 2007 թվականին՝ $360 մլն (312 մլն ֆունտ) առաջարկով:

Նշվում է, որ DIC-ը, որը հիմնադրվել է Դուբայի էմիրի և ԱՄԷ-ի վարչապետ Մուհամեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումի կողմից, ունի 4,3 միլիարդ ֆունտ ստերլինգ առաջարկ «Լիվերպուլի» համար, ինչը ավելին է, քան 3,5 միլիոն ֆունտ արժողությամբ «Էնֆիլդի» ակումբը, որը գնահատվել է Forbes-ի կողմից մայիսին:

Հետաքրքիր փաստեր