Ինչպես հաղորդում է ESPN-ը, «Մադրիդի Ռեալը» «Տոտտենհեմի» Վինգեր Գարեթ Բեյլին ձեռք բերելու համար լոնդոնյան ակումբին 100 մլն եվրո (86 մլն ֆունտ) է առաջարկել:
«Տոտտենհեմն» առայժմ չի պատասխանել այս առաջարկին, սակայն, աղբյուրի հաղորդմամբ, անձամբ Բեյլը ցանկանում է տեղափոխվել «Սանտյագո Բեռնաբեո»: «Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևին պետք է շատ կարևոր որոշում ընդունի:
Չնայած «Ռեալում» մեծ մրցակցությանը՝ 24-ամյա ուելսցին «արքայական ակումբում» հնարավորություն կունենա մշտապես մասնակցել Չեմպիոնների Լիգային և պայքարել տիտղոսների համար, ինչն այս պահին հնարավոր չէ «Տոտտենհեմի» հետ:
-Ես չեմ ցանկանում խոսել այդ մասին,- երեկ հայտնեց «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը: