FA-ն բացատրություն է պահանջել «Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսից՝ Պրեմիեր լիգայի «Լիվերպուլի» դեմ խաղից հետո տված հարցազրույցի համար։
«Վեստ Հեմը» նախորդ տուրում տանը պարտություն կրեց «Լիվերպուլից» 2:1 հաշվով, իսկ խաղից հետո Մոյեսը դժգոհություն հայտնեց մրցավար Քրիս Կավանիի և VAR-ի մրցավար Նիլ Սվարբրիկի աշխատանքից, ովքեր անտեսեցին «կարմիրների» կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի ձեռքով խաղը:
«Կարծում եմ, որ դա 11 մետրանոց է: Կարծում եմ, որ ամենադժվարը VAR-ի անհարգալիցությունն է: Գոնե VAR-ը կարող է մրցավարին ետղեկացներ, որ նա դիեր տայդ դրվագը: Դա ինձ ասում է, որ նրանք նույնիսկ մոտ չէին որոշմանը: Ես զարմացած եմ»:
Ինչպես նշում է Evening Standard-ը, նման արտահայտությունները կարող են հետևանքներ ունենալ Մոյեսի համար: Ասոցիացիան սկզբից պարզաբանում է պահանջել Դևիդից։