• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Fantasy-ն իրականութուն դարձրեց մեր հայրենակցի երազանքը

AbelՕրեր առաջ մեր ֆեյսբուքյան էջում հայտնեցինք Fantasy Premier League կայքում լիգա բացելու մասին: Արձագանքները և խաղի նկատմամբ հետաքրքրությունը սպասվածից ավելին էր:

Լիգայի անդամ դարձած խաղացողներից շատերն առաջին անգամ են լսում խաղի մասին և անգամ հստակ պատկերացում չունեն նրա կանոնների մասին: Սակայն ֆուտբոլասերների շրջանում մեծ մասսայականություն վայելող այս խաղը, որի մասնակիցների թիվն անցնում է 3 միլիոնից, քաջածանոթ է մեր հայրենակից Աբել Յուզբաշյանին, ով համարվում է խաղի «հնաբնակներից»:

Աբելը 2012/13 մրցաշրջանում կարողացավ ֆուտբոլային գիտելիքների, ինտուիցիայի, սառը դատողության և ինչու չէ, նաև բախտի շնորհիվ, իրականություն դարձնել իր երազանքը՝ «Ուեմբլիում» հետևել «Չելսիի» խաղին: Նա «ազնվականների» խաղը վայելելու հնարավորություն ունեցավ նաև «Քրեյվն Քոթեջում», որտեղ իր երկրպագած թիմը խոշոր հաշվով հաղթեց «Ֆուլհեմին» (0:3):

Ամեն ինչ սկսվեց դեռ Պրեմիեր Լիգայի 2006/07 մրցաշրջանում, երբ «Bad Boys» մականունով գրանցված Աբել Յուզբաշյանն իր թիմը ներկայացրեց խաղում: Փոփոխական հաջողություններով, սակայն տարեցտարի հմտանալով՝ նա հասավ 2012/13 մրցաշրջան: Աբելի համար հաղթական ստացվեց մրցաշրջանի երկրորդ քառորդը: Ունենալով ավելի քան 2 մլն մրցակից՝ նա կարողացավ ամենից ճիշտ մարտավարությունն ընտրել և իր կանխատեսումների շնորհիվ Լոնդոն մեկնելու ուղեգիր նվաճեց: Նրա համար վճռորոշ դարձավ «Աստոն Վիլլայի» դեմ խաղում «Տոտտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի հեթ-տրիկը, ում մեկ տուր առաջ էր ավելացրել իր թիմին: Աշխատավայրում նա հեռախոսով թերթեց խաղի մասնակիցների ցուցակը և իր անունը հայտնաբերեց առաջին հորիզոնականում:

Abel2Աբելը 2013 թվականի ապրիլին Լոնդոն մեկնեց իր ընկերոջ հետ, որտեղ նրանց դիմավորեց Պրեմիեր Լիգայի աշխատակիցը: Երազանքների առաջին փուլը Մեծ Բրիտանիայի համար մեկ մարզադաշտ «Ուեմբլին» էր, որտեղ ապրիլի 14-ին «Չելսին» Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ խաղում մրցեց «Մանչեսթեր Սիթիի» հետ: Մեր հետ զրույցում Աբելը հայտնեց, որ աննկարագրելի են «Ուեմբլիից» ստացած տպավորությունները, չնայած որ այդ խաղում «քաղաքայինները» հաղթեցին 2:1 հաշվով: «Ուեմբլին» պարզապես վերջն էր:

Երկրորդ մարզադաշտը Թեմզայի ափին գտնվող «Քրեյվն Քոթեջն» էր, իսկ խաղը՝ Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրում «Ֆուլհեմ» – «Չելսի» դերբին: Այս անգամ մեր հայրենակցի թիմը հուսախաբ չարեց՝ երեք անպատասխան գնդակ ուղարկելով դաշտի տերերի դարպասը:

Abel1Սակայն Լոնդոն ուղևորությունը լիարժեք չէր լինի, եթե նա չայցելեր «Սթեմֆորդ Բրիջ»: Պրեմիեր Լիգան հոգացել էր նաև դրա մասին: Առաջնության ներկայացուցիչները կազմակերպեցին տղաների շրջայցը «Չելսիի» տնային խաղերի մարզադաշտում: Աբել Յուզբաշյանը խաղի շնորհիվ իրականացրեց այն, ինչի հնարավորությունն ունեք դուք: Դա իրապես Fantasy (ֆանտաստիկ) է, սակայն միևնույն ժամանակ իրատեսական: Պրեմիեր Լիգայի 2015/16 մրցաշրջանի, ինչպես նաև Fantasy-ի մեկնարկին մնացել են հաշված օրեր: Դուք կարող եք դառնալ խաղի հայազգի երկրորդ հերոսը:

Իսկ փորձառու Աբելը բոլորիդ խորհուրդ է տալիս լինել սառը դատողությամբ, երբեք նախապատվությունը չտալ երկրպագած թիմի ֆուտբոլիստներին, այլ ռեալ գնահատել իրավիճակը և ընտրել տվյալ տուրի համար օպտիմալ կազմ: Անձամբ նա խաղում է երեք պաշտպանով և կազմում չի ունենում մեկ թիմի երկուսից ավել ֆուտբոլիստ, որպեսզի թիմի անհաջող ելույթի դեպքում կորուստը մեծ չլինի:

Ավելացնենք, որ մեր լիգայի հաղթողը նվեր կստանա Պրեմիեր Լիգայի իր ցանկացած ֆուտբոլիստի մարզաշապիկն՝ Անգլիայում ֆուտբոլիստի ակումբի պաշտոնական խանութից:

Լիգային միանալու տվյալները՝ Private League – 333549-101838

Հաղթանակներով լի մրցաշրջան ձեզ: