• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Աստոն Վիլլա» 0-4 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

Աստոն Վիլլա - ՏոտտենհեմՊրեմիեր Լիգայի 19-րդ տուրի հերթական խաղում «Աստոն Վիլլան» սեփական հարկի տակ ընդունեց «Տոտտենհեմին»:

Առաջին խաղակեսը անցավ «Տոտտենհեմի» տարածքային և խաղային զգալի առավելությամբ, սակայն հյուրերը չկարողացան բացել խաղի հաշիվը: Բավական է նշել, որ «Տոտտենհեմը» առաջին խաղակեսում իրացրեց 15 անկյունային՝ մրցակցի մեկի դիմաց: Սակայն դրվագների մեծ մասում «վիլլացիներին» փրկում էր կամ դարպասապահ Գուզանը կամ դարպասաձողը:

Երկրորդ խաղակեսում դաշտի տերերը շատ ակտիվ սկսեցին և մի քանի վտանգավոր գրոհներ կազմակերպեցին: Սակայն այդ ամենի վերջը դրեց «Տոտտենհեմի» ռմբարկու Ջերմեյն Դեֆոն: 58-րդ րոպեին նա խփեց իր 10-րդ գնդակը ընթացիկ մրցաշրջանում: 3 րոպե հետո հաշիվը արդեն 0:2 էր: «Վիլլացիների» պաշտպանների սխալից օգտվեց Գարեթ Բեյլը և մեծացրեց հյուրերի առավելությունը: 73-րդ րոպեին Բեյլը դարձավ դուբլի, իսկ 84-րդ րոպեին՝ հեթ-տրիկի հեղինակ:

Այս հաղթանակից հետո «Տոտտենհեմը» բարձրացավ 4-րդ հորիզոնական:

Գոլեր. Դեֆո՝ 58ր, Բեյլ՝ 61ր, 73ր, 84ր

Հետաքրքիր փաստեր