
www.premierleague.am կայքը տասնմեկերորդ տարին անընդմեջ կազմակերպում է Fantasy Premier League խաղի ներքին առաջնություն՝ միավորելով հարյուրավոր ֆուտբոլասերների։ Այս մրցաշարը վաղուց դարձել է ոչ միայն թվային խաղ, այլև ֆուտբոլային մրցակցության իրական տոն՝ հայկական միջավայրում։
2024/2025 մրցաշրջանում, ավելի քան 200 մասնակիցների պայքարում, առաջին տեղը զբաղեցրեց Աբել Յուզբաշյանը՝ իր «Bad Boys» թիմով։ Հաղթողին երեկ հանձնեցինք իր մրցանակը՝ Չելսիի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի անունով և համարով արտագնա մարզաշապիկը, որը բերվել է Անգլիայում ակումբի պաշտոնական խանութից։
«Ամեն մրցաշրջան սպասում եմ Fantasy-ին ոչ միայն խաղի, այլև էմոցիաների համար։ Այսպիսի նախաձեռնությունները էլ ավելի են մոտեցնում մեզ անգլիական ֆուտբոլին»,— նշեց Աբելը։
PremierLeague.am-ի թիմը շնորհավորում է հաղթողին և շնորհակալություն հայտնում բոլորին, ովքեր իրենց թիմերով մասնակցում են այս մրցաշարին։
Մեր լիգայի TOP-10-ը 2024/2025 մրցաշրջանում




















