«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելլին այսօր առավոտյան մարզանքից հետո հրաժեշտ է տվել իր թիմակիցներին և մարզչական անձնակազմին:
Առաջիկա օրերին 22-ամյա իտալացին կմեկնի Իտալիա, որպեսզի բուժզննում անցնի «Միլանում»: Այս մասին հայտնում է Goal.com կայքը:
Նշենք, որ «Միլանի» և «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչները դեռ համաձայնության չեն եկել հարձակվողի տրանսֆերի շուրջ:
Իտալական ակումբը պատրաստ է Բալոտելլիի համար վճարել 20-23 մլն եվրո այն դեպքում, երբ «Մանչեսթեր Սիթին» մտադիր է գործարքից ստանալ ամենաքիչը 25 մլն: