• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

In Jose We Trust…

Մեկ օրվա մեջ Տոտտենհեմը գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրեց Մաուրիսիո Պոչետինոյին և նշանակեց Ժոզե Մոուրինյոյին։ Ձեզ ենք ներկայացնում այդ փոփոխության և հետագա կանխատեսումների մասին մեր պատկերացումները․

Մի քիչ էմոցիա

Ես ինքս մարզիչների տաղանդի սիրահար եմ, միայն նրանց ու ոչ երբեք ակումբների: Շնորհակալությո՛ւն Մաուրիոսիո, աննկարագրելի էմոցիաների համար անցյալ մրցաշրջանի թե՛ Էթիհադում, և թե՛ Ամստերդամի կատարսիսի համար… դրանք աննկարագրելի էին… Նման ձեռքբերում առանց 1.5 տրանսֆերի, մեր օրերի ֆուտբոլում հնչում է ինչպես ուտոպիա, բայց նա արեց դա: Պոչետինոն, իհարկե Դանիել Լեվիի հետ միասին Տոտտենհեմին, որը ԱՊԼ ի տասնյակի թիմ էր վերածեցին է թոփ ակումբի: Տոտտենհեմի ֆուտբոլը ճանաչելի էր և հիմա ողջ հարգանքով լոնդոնյան մյուս ակումբների նկատմամբ, բայց Լոնդոնում միայն մեկ թոփ կա, ու այդ ակումբի մարզիչը երեկ պաշտոնանկ եղավ:

Պոչետինոյի պաշտոնանկությունը

Լեվիի պաշտոնական հայտարարության մեջ Պոչետինոյի պաշտոնանկության հետ կապված ասվում է հետևյալը. «Ցավոք թիմի արդյունքները երկրի ներսում անցյալ մրցաշրջանի վերջում և այս մրցաշրջանի սկզբում ահավոր հիասթափեցնող են»։ Կարևոր է հասկանալ, որ Տոտտենհեմի ղեկավարը խոսում է ոչ միայն այս, այլ նաև անցյալ մրցաշրջանի մասին, ընդհանուր Տոտտենհեմը ԱՊԼ ում վերջին 24 խաղերում վաստակել է ընդամենը 25 միավոր, իսկ արտագնա խաղերի մասին նույն ԱՊԼ ում ընդհանրապես կարելի է լռել. վերջին անգամ Պոչետինոյի արդեն նախկին թիմը հաղթանակ էր տարել 2019 ի հունվարի 20 ին: Չնայած այս ամենին, Մաուրիսիոն գերազանց աշխատանք էր կատարել Տոտտենհեմում, նրա պաշտոնանկությունը չի տեղավորվում առողջ բանականության սահմաններում, մի մարզիչ, ով ֆինանսական խիստ սահմանափակումների մեջ ԱՊԼ-ում ամեն տարի մրցաշրջանը ավարտի քառյակում և նույնիսկ մասնակցի ՉԼ ի անցյալ եզրափակիչին, նման մարզչին պետք է սխալների նույնիսկ ձախողված մրցաշրջանը շտկելու ժամանակ տրվի:

Բայց մի նուրբ հանգամանք կա. Լեվին Տոտտենհեմին ուզում է դարձնել գրանդ. նոր՝ 1 մրդ. արժողությամբ մարզադաշտը կա, ՉԼ-ում աղմուկը կա, կայուն ֆինանսկան վիճակը կա, մնում են գավաթները… Ընդհանրապես Տոտտենհեմի անցյալ մրցաշրջանի հաջողությունը , դա ոչ թե անարժան հաջողություն էր, այլ ավելի դիպուկ կլինի ասել՝ անառողջ հաջողություն էր, իսկ որպես կանոն՝ անառողջ հաջողությունը բերում է անառողջ սպասումների: Նման դեպքերում ձախողումները անխուսափելի են, իսկ ցանկացած ձախողման համար պետք է պատասխանատու, այ նման ձախողման զոհ դարձավ Պոչետինոն, ով հաստատ դեռ կհասնի իր փառքին:

Ինչ են խոսում Լոնդոնի հյուսիսում

Տոտտենհեմի երկրպագուները չեն հավատում պաշտոնական վարկածին, նրանք ունեն երկու տարբերակ. դրանցից մեկը սեքս-սկանդալն է, ըստ դրա ամուսնացած Վերտոնգենը քնել է Էրիկսենի հարսնացուի հետ և այդ հետևանքով ակումբում անառողջ մթնոլորտ է ստեղծվել, իսկ մյուսը Կիրան Տրիպիերի վաճառքն է, ինչը դժգոհությունների ալիք է բարձրացրել խաղացողների մեջ: Տրիպիերի հետ կապված տարօրինակը այն էր, որ ոչ ոք չէր սպասում նրա հեռանալուն, Տոտտենհեմը նրա դիրքում նոր ֆուտբոլիստ չգնեց, արդյունքում այնտեղ խաղում է Սերժ Օրյեն, ում համար սխալվելը դարձել է սովորույթ: Անգլիացի պաշտպանն Ատլետիկո տեղափոխվելը բացատրեց այսպես. «Տոտտենհեմում ետնաբեմում բաներ են կատարվում, որոնք իմ դուրը չէին գալիս»: Ամեն դեպքում Լևին երբեք անհավասարակշիռ քայլեր չի արել, նա Տոտտենհեմը վերածել է գրանդի ֆինանսական առումով, այնպես որ կասկած չկա, որ Տոտտենհեմի տերը երկար է մտածել նման որոշում կայացնելու համար:

Ժոզե Մոուրինյոն Տոտտենհեմում

Դանիել Լևին երեք անգամ փորձել է հրավիրել Ժոզեին Տոտտենհեմ և միայն չորրորդ փորձից դա նրան հաջողվել է: «Ժոզեին հրավիրելով, մենք ստացել ենք ֆուտբոլային աշխարհի ամենահաջող մասնագետներից մեկին: Նա ունի հսկայական փորձ, հրաշալի տակտիկ է և կարող է ոգեշնչել թիմին: Մոուրինյոն գավաթներ է նվաճել ամեն տեղ, որտեղ որ աշխատել է, հավատում ենք, որ նրա հետ հանդերձարան կգա էներգիա և հավատք հաջողության նկատմամբ»,_ այսպես մեկնաբանեց պորտուգալացու նշանակումը Տոտտենհեմի սեփականատերը: Տոտտենհեմն այս պահին գտնվում է 14-րդ հորիզոնականին և բաց է թողել այնքան գնդակ, որքան Բրայթոնը, թիմը միանշանակ պետք է ավելացնի: Պոչետինոն այս մրցաշրջանում ԱՊԼ ի 12 խաղերում տարբեր տակտիկական սխեմաներ է փորձարկել՝ 4-2-2-2 ից, մինչև 3-4-2-1, բայց հիմնականը եղել է 4-2-3-1 ը, ինչը նախընտրելի մոդել է Մոուրնյոյի համար: Այն պահանջում է աշխատասեր եզրեր, պաշտպանվել կարողացող կենտրոն և տակտիկական կարգապահություն բոլոր ուղղություններում: Կազմի հետ կապված Ժոզեն Տոբի Ալդերվեյրելդի մեծ երկրպագուն է, ում մի քանի անգամ փորձել է հրավրիրել Ման. Յունայթեդ, և ում պայմանագրի ժամկետը լրանում է գալիք ամռանը, կարծում եմ բելգիացու հետ կերկարաձգեն պայմանագիրը: Գալիք ամռանը լրանում է նաև Էրիկսենի պայմանագրի ժամկետը, բայց դանիացու հետ կապված անցյալ ամիս պորտուգալացու մասնագետը շատ խիստ խոսեց. «Ես չեմ սիրում պահել այն խաղացողներին, ովքեր չեն ցանկանում մնալ, այստեղ հարցը այնքան գումար վաստակելու մասին չէ, որքան մոտիվացիոն մասը: Կան պահեր, երբ մոտիվացիան ուղղակիորեն ազդում է արդյունավետության վրա, վերջիվերջո, դժվար է ֆուտբոլիստներին երջանկություն պարգևել, երբ նրանք լրիվ ուրիշ երազանքներ ունեն»: Էրիկսենի փոխարեն Մոուրինյոն կարող է իր ուշադրությունը բևեռել Դելե Ալլիի վրա, ով դանիացուց փոքր է երեք տարով, նրա սրտով կլինի նաև արագաշարժ և կարգապահ Սոնը: Էրիկ Լամելան, եթե ուզում է հիմնական տեղ ունենալ, պետք է ավելի հետևողականորեն աշխատի, Ժոզեն սխալներ չի ներում, Մխիթարյանը կհաստատի: Ավելի հետաքրքիր է կիսապաշտպանության կենտրոնական հատվածը, այստեղ իսկական մարտիկներ են հավաքվել՝ Դայերը, Վանյաման, Սիսսոկոն, Նդոմբելեն… Եթե նույնիսկ կազմի հետ կապված խնդիրներ չլինեն, պաշտպանական գիծը վիրահատական միջամտության կարիք ունի, հատկապես աջ եզրը: Ժոզեի հավանական կազմը… իհարկե եթե նշված ֆուտբոլիստները առողջ լինեն, չնայած կասկածանքներ ունեմ Վանյամայի հարցում, շատ հավանական է, որ նա կդառնա առանցքային ֆուտբոլիստ պորտուգալացու համար:

Ժոզեն մի առիթով ասել է, որ ֆուտբոլում միայն մի փիլիսոփայություն կա, ու դա հաղթանակի փիլիսոփայությունն է: Ի տարբերություն Պոչետինոյի, ով շատ էր օգտագործում փիլիսոփայություն բառը, Մոուրինյոն ամուր պրագմատիկ է, շատերը գուցե չհավանեն պորտուգալացու տակտիկան, բայց նրա նվաճումները ավելի խոսուն են:

Հիվանդացեք միայն ֆուտբոլով:

Հեղ.՝ Կարեն Պողոսյան

Հետաքրքիր փաստեր