Պոստեկոգլու. «Սոնը համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է»
«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անգե Պոստեկոգլուն գովաբանել է իր ավագ Սոն Հին Մինին, ով օգնեց թիմին 2-1 հաշվով հաղթանակ տանել «Բրայթոնի» դեմ: Այս շաբաթվա սկզբին Հարավային Կորեայի հետ ավարտելով Ասիայի գավաթի խաղարկությունը՝ Սոնն անմիջապես վերադարձավ լոնդոնյան ակումբի կազմ և կես ժամ խաղաց շաբաթ օրը կայացած Բրայթոնի դեմ խաղի ընթացքում: Share on FacebookTweet
11/02/2024