Պրեմիեր Լիգան պատրաստ է քննարկել իր ավանդական մինչմրցաշրջանային առաջնության անցկացման վայրի հետ կապված հարցը:
Ինչպես հայտնի է, ամեն երկու տարին մեկ ԱՊԼ-ն Ասիայի տարբեր երկրներում իր ակումբների մասնակցության մրցաշար է կազմակերպում: Վերջին մրցաշարում, որը տեղի ունեցավ Հոնգ Կոնգում, հաղթեց «Մանչեսթեր Սիթին»:
Պրեմիեր Լիգայի գործադիր տնօրեն Ռիչարդ Սկուդամորի խոսքերով, այժմ մրցաշարը կարող է այլ մայրցամաքներ տեղափոխվել. օրինակ` Ամերիկա և Աֆրիկա: Սակայն նա չի պատրաստվում փոխել մասնակիցների թիվը ներկայիս չորսից :
-Մենք մի մրցաշարի համար չենք ավելացնի մասնակիցների քանակը: Ինչ վերաբերվում է մրցաշարը նոր վայրերում անցկացնելուն, ապա մեկը կարող է անցկացվել Ասիայում, մյուսն` Աֆրիկայում, երրորդն` Ամերիկայում,- Սկուդամորի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: