«Չելսին» մոտ է նոր տիտղոսային հովանավոր գտնելուն, որը կարող է դառնալ Stake.com բուքմեյքերական ընկերությունը։
«Չելսին» ամիսներ շարունակ փնտրում էր հեռահաղորդակցական հսկա Three-ին փոխարինելու տարբերակ, որի տարեկան 40 միլիոն ֆունտ ստեռլինգ եռամյա պայմանագիրն ավարտվում էր 2022/23 մրցաշրջանի վերջում:
Ապրիլին մամուլը գրել էր, որ «Չելսին» բանակցություններ է վարում գերմանական Allianz ապահովագրական ընկերության հետ, սակայն այժմ «կապույտներին» հաջողվել է գտնել էլ ավելի առատաձեռն պոտենցիալ գործընկեր։
Stake.com-ը խոստանում է լինել այդ գործընկերը, որի տարբերանշանը կհայտնվի «Չելսիի» մարզաշապիկների առջնամասում։ «Ազնվականները» բանակցություններ են վարել բուքմեյքերական ընկերության հետ այն բանից հետո, երբ վերջին պահին անհայտ կրիպտո ընկերության հետ գործարքը ձախողվել է, հաղորդում է Sport Business-ը իր բացառիկ էջում:
Նշենք, որ Պրեմիեր լիգայի ակումբները վերջերս քվեարկել են բուքմեյքերներին որպես տիտղոսային հովանավորներ օգտագործելու դադարեցման մասին: Բայց այդ արգելքն ուժի մեջ կմտնի մինչև 2026/27 մրցաշրջանը:
Stake.com-ը նաև այս պահին «Էվերթոնի» տիտղոսային հովանավորն է: