Մոսկվայի «Սպարտակի» վինգեր Էյդեն Մակգիդին և «ԼԱ Գալաքսիի» հարձակվող Լենդոն Դոնովանը հայտնվել են «Էվերթոնի» տրանսֆերային ցուցակում: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
«Ուիգանի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը ակնարկել է, որ ամռանը հնարավոր է թարմացնի հետաքրքրությունը «Սպարտակի» վինգեր Էյդեն Մակգիդիի նկատմամբ:
«Սպարտակի» կիսապաշտպան Էյդեն Մակգիդիի տրանսֆերը «Ուիգան» ձախողվեց: Վերջին րոպեին 26-ամյա ֆուտբոլիստը որոշեց չտեղափոխվել անգլիական ակումբ և մնալ Մոսկվայում: