«Զենիթը» պաշտոնապես հայտնել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Խավի Գարսիային գնելու մասին: Իսպանացի ֆուտբոլիստի համար ռուսական ակումբը «քաղաքայիններին» վճարել է 12 մլն ֆունտ:
«Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին մկանների վնասվածքի պատճառով, ամենայն հավանականությամբ, երեք շաբաթ բաց կթողնի, ինչը մեծ խնդիր կլինի թիմի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիի համար:
Այսօր առավոտյան «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին» ընկերական խաղ են անցկացրել ամերիկյան Սենտ-Լուիզ քաղաքում: «Կապույտները» խաղի ընթացքում ունենալով երեք գնդակի առավելություն՝ զիջել են 3:4 հաշվով:
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Խավի Գարսիան հայտնել է, որ իրենք ընթացիկ մրցաշրջանում դեռ կարող են չեմպիոն դառնալ:
Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրի բացումը տեղի ունեցավ «Սեյնտ Ջեյմս Պարկ» մարզադաշտում: