«Մանչեսթեր Յունայթեդ»-ը 1/8 եզրափակչում է (տեսանյութ)
08.11.2012, 11:59

«Բրագա»-ի դեմ տարած կամային հաղթանակը (1:3) «Յունայթեդ»-ին ժամանակից շուտ առաջին տեղով ապահովեց փլեյ-օֆի ուղեգիր: Մրցաշրջանում առաջին անգամ «կարմիր սատանաների» կազմում հանդես եկավ Կրիս Սմոլինգը: Նախորդ խաղից հետո Սեր Ալեքսը կատարել էր վեց փոփոխություն: Ռաֆայել դա Սիլվան և Ռոբին Վան Պերսին խաղը սկսեցին պահեստայինների նստարանին: