«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը վերսկսել է ամբողջական ծրագրով մարզումները և պատրաստ է մասնակցել Պրեմիեր Լիգայի հաջորդ տուրում «Հալլ Սիթիի» դեմ հանդիպմանը: Վաղը ընդհանուր թիմի հետ իր առաջին մարզումը կանցկացնի նաև Աբու Դիաբին:
«Նյուքասլ Յունայթեդի» հարձակվող Լոիկ Ռեմին, ով բաց է թողել իր թիմի վերջին հինգ խաղերը, պատրաստ է մասնակցել «Ստոկ Սիթիի» դեմ առաջիկա խաղին:
«Չելսիի» հարձակողական ոճի կիսապաշտպան Էդեն Ազարը ծնկատակի ջլի վնասվածքի պատճառով բաց կթողնի նվազագույնը երկու շաբաթ: Ազարն այդ վնասվածքը ստացել է Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչում ՊՍԺ-ի դեմ խաղի ժամանակ:
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին այսօր առավոտյան վերադարձել է մարզումներին և կարող է մասնակցել Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչում «Բավարիայի» դեմ պատասխան խաղին:
«Սաութհեմպտոնի» հարձակվող Ջեյ Ռոդրիգեսը ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ կես տարի:
«Արսենալի» կիսապաշտպաններ Մեսութ Օզիլը և Աարոն Ռեմսին մոտ են ամբողջական ծրագրով մարզումներին վերադառնալուն:
«Նյուքասլ Յունայթեդի» դարպասապահ Թիմ Կրուլը ծնկի վնասվածքի պատճառով երեք շաբաթ չի կարողանա օգնել իր թիմին:
«Չելսիի» հարձակվող Սամուել Էտո՚Օն ծնկատակի ջլի վնասվածքի պատճառով բաց կթողնի երկու շաբաթ:
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսին ծնկի վնասվածք ստանալուց հետո մեկնել է հայրենի Հոլանդիա, որպեսզի արագացնի ապաքինումը:
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է, որ հոլանդացի ռմբարկու Ռոբին վան Պերսին ծնկի վնասվածքի պատճառով մեկուկես ամիս շարքից դուրս է եկել: