• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Օզիլը և Դիաբին շարք են վերադարձել

Մեսութ Օզիլ«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը վերսկսել է ամբողջական ծրագրով մարզումները և պատրաստ է մասնակցել Պրեմիեր Լիգայի հաջորդ տուրում «Հալլ Սիթիի» դեմ հանդիպմանը: Վաղը ընդհանուր թիմի հետ իր առաջին մարզումը կանցկացնի նաև Աբու Դիաբին:

Հիշեցնենք, որ Օզիլը բացակայում է մարտի սկսզբից, երբ վնասվածք ստացավ ազդրի հատվածում: Ինչ վերաբերվում է Դիաբիին, ապա նա ծնկի խաչաձև կապանների հետ խնդիր ուներ դեռ նախորդ մրցաշրջանից:

-Օզիլը պատրաստ կլինի առաջիկա խաղին: Դիաբին հինգշաբթի օրը կվերադառնա ամբողջական ծրագրով մարզումներին: Նրա հաշվով դժվար է ինչ որ բան ասել, քանի որ նա մեկ տարուց ավել չի խաղացել:

Ինձ համար դժվար է հստակ ժամկետ ասելը, սակայն ֆիզիկապես նրա մոտ ամեն ինչ կարգին է: Նա երկրորդ թիմի հետ մեկ-երկու խաղի կմասնակցի, որից հետո կմիանա մեզ,- ասել է «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: Goal