Ուրբաթ օրը «Տոտտենհեմը» քաղաքային իշխանություններից «Ուայթ Հարթ Լեյնի» հարևանությամբ նոր մարզադաշտ կառուցելու թույլտվություն է ստացել:
Չնայած «Տոտտենհեմը» լքելու ցանկության մասին եղած լուրերին, ֆրանսիացի դարպասապահ Ուգո Լյորիսն այսօր նոր պայմանագիր ստորագրեց լոնդոնյան ակումբի հետ:
Ինչպես հայտնում է France Football-ը, «Սաութհեմպտոնի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մորգան Շնայդերլինը պետք է ընտրություն կատարի չորս ակումբների միջև:
«Սուոնսի Սիթին» իր դարպասապահ Միխել Վորմին, պաշտպան Բեն Դեյվիսին և հարձակվող Վիլֆրիդ Բոնիին «Տոտտենհեմին» վաճառելու համար 50 մլն ֆունտ է պահանջում:
«Տոտտենհեմն» իր ավագ Մայքլ Դոուսոնին հայտել է, որ նա իր համար նոր ակումբ փնտրի: Մայքլի ներկայիս պայմանագրին մեկ տարի կա, և այժմ լոնդոնցիները չեն ցանկանում կորցնել 30-ամյա անգլիացուն վաճառելու հնարավորությունը:
«Տոտտենհեմը» չի պատրաստվում հրաժարվել «Քուինս Պարկ Ռեյնջերսի» հարձակվող Լոիկ Ռեմիին գնելու մտքից և պատրաստվում է պաշտոնական առաջարկ անել:
Արգենտինացի կիսապաշտպան Էստեբան Կամբյասոն, ում հետևում է «Տոտտենհեմը», հայտնել է, որ մտադիր է շարունակել ելույթները Եվրոպայում:
«Տոտտենհեմը» լրջորեն հետաքրքրվում է «Սաութհեմպտոնի» պաշտպան Դեյան Լովրենի ծառայություններով:
«Հալլ Սիթին» պաշտոնապես հայտնել է «Տոտտենհեմի» կիսապաշտպան Ջեյք Լիվերմորի ամբողջական տրանսֆերային իրավունքները գնելու մասին: Գործարքը գնահատվում է 8 մլն ֆունտ:
«Հալլ Սիթին» «Տոտտենհեմի» հետ համաձայնության է եկել Ջեյք Լիվերմորի տրանսֆերի հարցում: Գործարքն ավարտին կհասնի, երբ ֆուտբոլիստը պայմանագիր ստորագրի «վագրերի» հետ: