Ինչպես հայտնում է Sky Sports-ը, «Ֆուլհեմը» պատրաստվում է ձեռք բերել «Օլիմպիակոսի» և Հունաստանի ազգային հավաքականի պաշտպան Վասիլիս Տորոսիդիսին:
Մեքսիկայի ազգային հավաքականի դարպասապահ Գիլերմո Օչոան հայտնվել է «Լիվերպուլի» ուշադրության կենտրոնում:
Sky Sports-ի փոխանցմամբ «Նյուքասլը» պաշտոնական առաջարկ է արել «Բորդոյի» հարձակվող Յոան Գուֆրանի տրանսֆերի համար:
Իտալական «Ինտերը» «Լիվերպուլից» պահանջում է 10 մլն ֆունտ կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի համար:
«Արսենալը» շարունակում է նոր հարձակվող փնտրել: Ինչպես տեղեկացնում է բրիտանական The Guardian պարբերականը, «զինագործների» ուշադրության կենտրոնում է հայտնվել «Ռեալ Մադրիդի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման:
«Ռենի» գործադիր տնօրեն Պիեր Դրեոսսին հաստատել է, որ կիսապաշտպան Յան Մվիլան, ում համար պայքարում են անգլիական մի շարք ակումբներ, հնարավոր է անցկացրեց իր վերջին հանդիպումը Ֆրանսիայում:
«Շալկե-04»-ի տնօրեն Հորստ Հելդտը հաստատել է, որ ակումբը մերժել է «Տոտտենհեմի» առաջարկը կիսապաշտպան Լուիս Հոլտբիին ձեռք բերելու մասին:
«Քուինս Պարկ Ռեյնջերսի» հարձակվող Ջիբրիլ Սիսեն մինչև այս մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգա Քաթարի «Ալ-Գարաֆ» ակումբում:
Այս շաբաթ արդեն պարզ կդառնա «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելլիի ապագան: Երկուշաբթի օրը «Սիթիի» ղեկավարությունը հանդիպելու է «Միլանի» իրենց գործընկերների հետ, որպեսզի քննարկեն Բալոտելլիի տրանսֆերի պայմանները:
«Միլանի» գործադիր տնօրեն Ադրիանո Գալլիանին հայտնել է, որ «Մանչեսթեր Սիթին» իր հարձակվող Մարիո Բալոտելիի համար իտալական ակումբից պահանջել է 37 մլն եվրո (31 մլն ֆունտ):