«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է, որ հետաքրքրված է «Կրիստալ Փելեսի» կիսապաշտպան Վիլֆրիդ Զախայի ծառայություններով և կցանկանար նրան ձեռք բերել:
«Տոտտենհեմը» բանակցում է «Շալկե-04»-ի հետ, որպեսզի ժամկետից շուտ ձեռք բերի կիսապաշտպան Լուիս Հոլտբիին: Այս մասին հայտնում է Goal.com կայքը:
Արգենտինական «Սան-Լորենսո» ակումբը ուլտիմատում է դրել «Նյուքասլի» ավագ Ֆաբրիսիո Կոլոչինիի առաջ: Ֆուտբոլիստը պետք է ամենաուշը երկուշաբթի օրը հեռանա «Նյուքասլից»:
Ինչպես տեղեկացնում է The Sun պարբերականը, «Չելսին» ոչ մի կերպ չի կարողանում վաճառել Ֆլորան Մալուդային: Ոչ մի ակումբ առաջարկ չի արել ֆրանսիացի ֆուտբոլիստին գնելու համար:
Ինչպես հայտնում է The Guardian պարբերականը, «Ստոկ Սիթին» մերժել է «Սուոնսիի» առաջարկը հարձակվող Կենուայն Ջոնսի տրանսֆերի մասին:
«Վեստ Հեմ Յունայթեդը» նոր առաջարկ է արել «Բլեքբեռնին»՝ թիմի ձախ պաշտպան Մարտին Օլսոնի տրանսֆերը ձեռք բերելու համար:
«Մարսելի» հարձակվող Լոիկ Ռեմին պաշտոնապես դարձավ «Քուինս Պարկ Ռեյնջերսի» ֆուտբոլիստ:
«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը սկսել է բանակցությունները «Լոս Անջելես Գալաքսի» ակումբի հետ հնարավոր տրանսֆերի համար:
«Մանչեսթեր Յունայթեդն» ուղարկել է իր ներկայացուցիչներին Իսպանիա` Անխել դի Մարիային հանդիպելու և բանակցելու համար:
«Սանդերլենդի» հարձակվող Լուիս Սաան ամենայն հավանականությամբ կլքի ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: