«Նյուքասլի» հարձակվող Դեմբա Բայի համար մղվող պայքարին անակնկալ միացել է Լոնդոնի «Չելսին»: Ինչպես հայտնի է դառնում «կապույտները» գործնականում ավարտին են հասցրել Դանիել Սթարիջի տրանսֆերը:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հերքել է Նանիի՝ «Արսենալ» տեղափոխվելու մասին լուրերը:
«Սանդերլենդը» բանակցություններ է վարում «Նյու-Յորք Ռեդ Բուլզի» կիսապաշտպան Թիմ Կեհիլի կարճաժամկետ վարձակալության համար:
«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է վաճառել թիմի պաշտպան Ջոլեոն Լեսկոտին 8 մլն ֆունտով: «Սիթիի» ղեկավարությունը վերջնականապես որոշել է բաժանվել պաշտպանից:
«Արսենալը» շարունակում է հետաքրքրվել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նանիի ծառայություններով:
«Բիրմինգհեմի» գործադիր տնօրեն Պիտեր Պաննուն հայտնել է, որ իր ակումբը բանակցություններ է վարում «Լիվերպուլի» հետ թիմի դարպասապահ Ջեկ Բուտլանդի տրանսֆերի համար:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է, որ Թիերի Անրին դժվար թե վերադառնա ակումբ: Ընդամենը երկու շաբաթ առաջ մամուլը պնդում էր, որ 35-ամյա ֆուտբոլիստը հունվարի 1-ին կտեղափոխվի Լոնդոն:
«Արսենալի» հարձակվող Անդրեյ Արշավինը չի տեղափոխվի «Ռեդինգ»: 31-ամյա ռուսը համաձայնության չի եկել ակումբի հետ ցածր աշխատավարձի պատճառով:
«Քուինս Պարկ Ռեյնջերսը» հունվարին պաշտոնական առաջարկ կանի «Ֆուլհեմի» կենտրոնական պաշտպան Բրեդե Հանգելանդին: Այս մասին հայտնում է Daily Express-ը:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը բացառել է «Նյուքասլի» հարձակվող Դեմբա Բային ձեռք բերելու հնարավորությունը: Միևնույն ժամանակ մասնագետը խոստովանել է, որ հավանում է սենեգալցու խաղը: