Ուկրաինական «Շախտյորի» կիսապաշտպան Ֆերնանդինյոն ձմռանը տեղափոխվելու է մանչեսթերյան ակումբներից մեկը:
«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը հայտնել է ակումբին, որ այն ակումբը, որը կցանկանա գնել «կարապների» ռմբարկու իսպանացի Միչուին, ապա ստիպված կլինի վճարել 30 մլն ֆունտ:
«Լիվերպուլը» հետաքրքրվում է ռուսական «ԲԿՄԱ»-ի և Ճապոնիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կեյսուկե Հոնդայի ծառայություններով:
«Ուիգանի» առաջին ձեռքբերումը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կլինի Հոնդուրասի հավաքականի կիսապաշտպան Ռոջեր Էսպինոզան:
«Ատլետիկի» հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն պատրաստվում է ամռանը տեղափոխվել անգլիական որևէ ակումբ:
41-ամյա դարպասապահ Բրեդ Ֆրիդելը չի լքելու «Ուայթ Հարթ Լեյնը»: «Տոտտենհեմը» մտադիր չէ վաճառել իր խաղացողին «Բլեքբեռնին»:
«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպն այս ձմեռ կարող է ուժեղացնել իր թիմը նոր խաղացողներով:
«Աստոն Վիլլան» հաջորդ շաբաթ արդեն պաշտոնական առաջարկ կանի Դերեկ Բոատենգին:
«Լիվերպուլը» հետևում է «Վուլվերհեմպտոնի» 19-ամյա հարձակվող Լիամ Մակալինդենի խաղին:
«Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Մարտին Օ’Նիլը մտադիր է վարձակալել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ջոն Գվիդետտիին: