«Տոտտենհեմը» պաշտոնապես հայտնել է «Սևիլյայի» կենտրոնական պաշտպան Ֆեդերիկո Ֆասիոյին գնելու մասին: Գործարքն արժեցել է 8 մլն ֆունտ:
«Չելսիի» 21-ամյա կիսապաշտպան Մարկո վան Գինկելի համար պայքարում ֆավորիտը համարվում է իտալական «Միլանը»:
«Էվերթոնը» պաշտոնապես հայտնել է «Չելսիի» նախկին հարձակվող Սամուել Էտո՚Օի հետ պայմանագիր ստորագրելու մասին:
«Հալլ Սիթին» պաշտոնապես հայտնել է «Տոտտենհեմի» կենտրոնական պաշտպան Մայքլ Դոուսոնին գնելու մասին: Գործարքի ֆինանսական կողմի մասին ինֆորմացիա չի հաղորդվում:
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնեց Մադրիդի «Ռեալի» և Արգենտինայի ազգային հավաքականի վինգեր Անխել Դի Մարիային գնելու մասին:
«Սաութհեմպտոնի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը ցանկանում է իր թիմի պաշտպանությունն ուժեղացնել «Ատլետիկոյի» և Բելգիայի ազգային հավաքականի պաշտպան Տոբի Ալդերվերելդի օգնությամբ:
Մադրիդի «Ռեալի» վինգեր Անխել Դի Մարիան երեկ ժամանել է Անգլիա և անմիջապես ուղևորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաբազա, որտեղ բուժզննում կանցնի:
«Լիվերպուլը» պաշտոնապես հայտնել է «Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելլիին ձեռք բերելու մասին: Գործարքի արժեքը գնահատվում է 16 մլն ֆունտ:
«Հալլ Սիթիի» գլխավոր մարզիչ Սթիվ Բրյուսը հաստատել է, որ իր ակումբին հաջողվել է «Տոտտենհեմի» հետ համաձայնության գալ Մայքլ Դոուսոնի տրանսֆերի հարցում:
«Սաութհեմպտոնը» «Տոտտենհեմի» և Անգլիայի ազգային հավաքականի վինգեր Անդրոս Թաունսենդի տրանսֆերը ձեռք բերելու համար 12 մլն ֆունտ է առաջարկել: