«Հալլ Սիթին» «Տոտտենհեմի» հետ համաձայնության է եկել Ջեյք Լիվերմորի տրանսֆերի հարցում: Գործարքն ավարտին կհասնի, երբ ֆուտբոլիստը պայմանագիր ստորագրի «վագրերի» հետ:
Չերնոգորցի հարձակվող Ստեֆան Յովետիչը բացառել է իր հեռանալը «Մանչեսթեր Սիթիից»: 24-ամյա Յովետիչն Անգլիայում իր առաջին մրցաշրջանում որոշակի դժվարությունների հանդիպեց:
«Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Ջոլեոն Լեսկոտը երկու տարվա պայմանագիր է ստորագրել «Վեստ Բրոմվիչի» հետ: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
«Բարսելոնայի» ղեկավարները պատրաստ են «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսին դարձնել տրանսֆերային այս պատուհանի ընթացքում իրենց տրանսֆերային գլխավոր նպատակը:
«Կրիստալ Փելեսը» 2 տարվա պայմանագիր է ստորագրել Շոտլանդիայի երիտասարդական հավաքականի դարպասապահ Քրիս Կետինգսի հետ:
Հոլանդիայի ազգային հավաքականի և «Միլանի» կիսապաշտպան Նայջլ դե Յոնգը հերքել է Պրեմիեր Լիգա տեղափոխվելու մասին լուրերը:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «Չելսիի» նախկին պաշտպան Էշլի Քոուլը քննարկում է «Միլանից» և «Բարսելոնայից» ստացած առաջարկները:
«Էվերթոնը» ցանկանում է ձեռք բերել «Վալենսիայի» կիսապաշտպան Էվեր Բանեգային: Այս մասին հաղորդում է talkSPORT-ը՝ հղում անելով իսպանական մամուլին:
«Վեստ Հեմ Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է «Անդերլեխտի» կիսապաշտպան Շեյխու Կույատեին գնելու մասին: Սենեգալի հավաքականի ֆուտբոլիստը լոնդոնցիների հետ չորս տարվա պայմանագիր է ստորագրել:
Շաբաթ օրը «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կհանդիպի գործակալ Մինո Ռայոլայի հետ, ով ներկայացնում է «Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելլիին: