«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Գաել Կլիշին և հարձակվող Ստեֆան Յովետիչը լուծել են իրենց առողջական խնդիրները և պատրաստ են մասնակցել «Արսենալի» դեմ առաջիկա խաղին:
«Արսենալի» աջ պաշտպան Բակարի Սանյան վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Չեմպիոնների Լիգայում՝ «Նապոլիի» և Պրեմիեր Լիգայում՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղերին:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, «Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը ծնկատակի ջիլի վնասվածքի պատճառով կարող է բացակայել մինչև վեց շաբաթ:
«Սուոնսի Սիթին» մի քանի շաբաթ չի կարողանա օգտվել իր հարձակվող Վիլֆրիդ Բոնիի ծառայություններից, ով «Վալենսիայի» դեմ Եվրոպա Լիգայի խաղում վնասվածք ստացավ:
«Արսենալի» կիսապաշտպան Աբու Դիաբին ծնկի վիրահատությունից ապաքինվել է և արդեն վերադարձել է մարզումներին:
«Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին վնասվածքի պատճառով վեց շաբաթ բացակայելուց հետո վերսկսել է մարզումները:
«Չելսիի» կիսապաշտպան Էշլի Քոուլը կարող է բաց թողնել Պրեմիեր Լիգայի հերթական տուրում «Վեստ Հեմի» դեմ խաղը:
«Տոտտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը խուսափել է լուրջ վնասվածքից, որը ստացել էր Դանիայի ազգային հավաքականի վերջին խաղում:
«Արսենալի» կիսապաշտպաններ Աարոն Ռեմսին և Թեո Ուոլկտը արդեն վերադարձել են ամբողջական ծրագրով մարզումներին և պատրաստ են մասնակցել «Սաութհեմպտոնի» դեմ խաղին:
«Արսենալի» կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենի վերադարձը հետաձգվում է և նա չի կարողանա այս տարի օգնել «զինագործներին»: