«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին վնասել է ծունկը և 3 շաբաթ կբացակայի: Նա վնասվածքը ստացել է թիմի մարզումներից մեկի ժամանակ:
«Սուոնսիի» հարձակվող Միչուն «Ռեդինգի» հետ խաղում վնասվածք է ստացել: Առայժմ տեղեկություն չկա, թե ինչքան ժամանակ կպահանջվի ապաքինման համար:
«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը հայտնել է, որ դարպասապահ Միխել Վորմը վերջնականապես ապաքինվել է և պատրաստ է միանալ թիմին:
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայելը չի մասնակցի կիրակի օրը կայանալիք խաղին, որում «մանկունյանցիները» ուժերը կչափեն «Սուոնսիի» հետ:
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սամիր Նասրին կարող է մասնակցել հունվարի 1-ին կայանալիք «Նորվիչ» – «Մանչեսթեր Սիթի» խաղին:
«Վեստ Բրոմվիչի» դարպասապահ Բեն Ֆոսթերն ապաքինվել է և պատրաստ է նորից պաշտպանել իր թիմի դարպասը:
«Քուինս Պարկ Ռեյնջերսի» հարձակվող Բոբբի Զամորան հուսով է, որ կկարողա 1 ամսից օգնել իր թիմին:
Նուրի Շահինը վնասվածքից հետո առաջին անգամ մասնակցել է թիմի մարզումներին: Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստը կարող է մասնակցել «Ֆուլհեմի» հետ խաղին:
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սամիր Նասրին վնասվածքի պատճառով չի կարողանա օգնել իր թիմին առաջիկա խաղերում:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտնել է, որ թիմի ավագ Ջոն Թերրիի վերադարձը հետաձգվում է անորոշ ժամանակով: